Այսօր: Ուրբաթ, 13 Հունիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 69
 

Զեկ. ԱԶԳԱՆՈՒՇ ՖՐԱՆԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՎՆԱՍՎԱԾ ԵՂԵՎՆԻՆԵՐԸ ՀԵՌԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքային զբոսայգում գտնվող 5 արծաթափայլ եղևնիները վտանգ են ներկայացնում զբոսայգու այցելուների համար, եղևնիներն ունեն բավականին լայն տարածվող արմատներ, որոնք ճնշում են գործադրում ասֆալտբետոնե ծածկույթին և եզրաքարերին՝ բարձրացնելով և ճեղքելով դրանք, այդ ծառերը թեքված են, վնասել են զբոսայգու ճեմուղիներն ու հարակից տարածքը, դրանք ցանկացած պահի կարող են ընկնել և վնասներ պատճառել, դրանց ընկնելու հետևանքով կարող են վնասվել նաև մարդիկ, ինչպես նաև այն հանգամանքը, որ 2025թ․ մեկնարկել է «Սպիտակ բնակավայրի քաղաքային զբոսայգու վերանորոգում» սուբվենցիոն ծրագրի երկրորդ փուլը, և նախագծով նախատեսված շինարարական աշխատանքներն իրականացնելու համար այդ թեքված եղևնիները և դրանց հարակից դեֆորմացված ասֆալտե ծածկույթը (ճեմուղիներ) լուրջ խնդիրներ են առաջացնում ըստ նախագծի աշխատանքներն իրականացնելու համար՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1.Համաձայնություն տալ Սպիտակի քաղաքային զբոսայգու վնասված եղևնիները հեռացնելուն։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԶԳԱՆՈՒՇ ՖՐԱՆԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(706.42 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner