Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 92
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ԱԴԱՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2013 թվականի N_
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 06-006-0282-0129 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԳԱՅԱՆԵ ՆՈՐԻԿԻ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 06-006-0282-0135 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 3-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Սպիտակի համայնքի ղեկավարին ուղղված Գայանե Բաղրամյանի դիմումը՝    Սպիտակի համայնքի ավագանին որոշում է.
   1.Համաձայնություն տալ Սպիտակի  համայնքի սեփականություն հանդիսացող Թումանյան փողոցի վրա գտնվող 06-006-0282-0129 կադաստրային ծածկագրով 0.00355հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության այլ գործառնական դասակարգման հողամասը Գայանե Նորիկի Բաղրամյանին սեփականության իրավունքով պատկանող 06-006-0282-0135 կադաստրային ծածկագրով 0.00537հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական դասակարգման հողամասի հետ փոխանակելուն:

                       



Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ԱԴԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
     Զեկուցողը ներկաներին տեղեկացրեց, որ Սպիտակի քաղաքապետարան է դիմել Սպիտակ քաղաքի բնակչուհի Գայանե Բաղրամյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,00537 հա մակերեսով հողամասը Սպիտակի համայնքի սեփականություն հանդիսացող, Թումանյան փող. վրա գտնվող 0,00355 հա մակերեսով հողամասի հետ փոխանակելու խնդրանքով:
Համայնքի ավագանու անդամները առաջարկեցին հաստատել ներկայացված որոշման նախագիծը:
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner