Այսօր: Ուրբաթ, 11 Ապրիլի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
2025,Ապրիլ 9 - 22
«Սպիտակ համայնքի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը համալրում է մանկավարժական կազմը
2025,Մարտ 30 - Ապրիլ 30
Եկամտահարկի վերադարձ՝անկանխիկ կատարված ուսման վճարի դիմաց
2025,Ապրիլ 2 - 30
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
2025,Ապրիլ 1 - 21
Հայտարարություն
2025,Մարտ 24 - Հուլիս 24
ԿԱՆՑԿԱՑՎԻ «UNIVERSE ART» ՄԻՋԱԶԳԱՅԻ ՓԱՌԱՏՈՆԸ
2025,Մարտ 24 - Մայիս 20
Հայտարարություն
2025,Մարտ 12 - Ապրիլ 14
Կանցկացվի «Զայեդի անվան կայուն զարգացման մրցանակ» հայտերի ընդունման գործընթացը
2025,Մարտ 12 - Հունիս 23
Կանցկացվի Լանդշաֆտի մրցանակաբաշխությունը
2025,Մարտ 6 - Դեկտեմբեր 5
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
2025,Մարտ 5 - Ապրիլ 21
Կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադան
2025,Փետրվար 28 - Մայիս 15
Կանցկացվի «Հայաստան» երգչախմբային փառատոնը
2025,Փետրվար 26 - Ապրիլ 30
Կանցկացվի «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսը
2025,Փետրվար 24 - Մայիս 5
Կանցկացվի «Փոքրիկ քայլ» մանկապատանեական 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնը
2025,Փետրվար 14 - Ապրիլ 20
«ՍՈՎՈՐԻՐ․ԱՅԹԻ» ԹՎԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱՎԴԱՆԴՄԱՆ ԱՌՑԱՆՑ ԴՊՐՈՑԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԻՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
2025,Հունվար 8 - Հուլիս 18
ԿԱՆՑԿԱՑՎԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ԱՍԱՄԲԼՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 5-ՐԴ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
2024,Դեկտեմբեր 19 - 2025,Ապրիլ 20
Զգուշացում շմոլ գազով թունավորումների մասին
2024,Նոյեմբեր 6 - 2025,Նոյեմբեր 6

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.04.25 Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստը

Այսօր՝ ապրիլի 10-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ համայնքի ավագանու հերթական նիստը: Ներկա էին ավագանու 27 անդամներից 14-ը: Օրակարգում ընդգրկված էր 15 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը: Օրակարգը հաստատելուց հետո սկսվեց նախագծերի քննարկումը: Ներկայացված բոլոր նախագծերն ավագանու կողմից հաստատվեցին։ Սպիտակ համայնքի ավագանու հաջորդ հերթական նիստը կկայանա մայիսի 15-ին:

08.04.25 Սպիտակ համայնքում ընթանում են ծառատունկի աշխատանքներ
Ապրիլի 7-ին և 8-ին համայնքային ծառատունկ է իրականացվել մի շարք բնակավայրերում։
  Սպիտակի Ալեք Մանուկյան փողոցի մայթեզրի ծառերը փոխարինվել են 19 գնդաձև ակացիաների տնկիներով։
  Սուրեն Ավետիսյան փողոցի մայթեզրերին 5-ով ավելացվել է տույաների քանակը, որոնց համար կառուցվել են նոր առանձնացված գոտիներ։ Դրանք առավել բարետես կդարձնեն տարածքը և կնպաստեն ծառերի աճին։
  Ծառատունկ է իրականացվել Սպիտակ-Լեռնանցք գլխավոր ճանապարհին, որի երկայնքով տնկվել են 235 թխկենիներ։
  43 թխկենիներ էլ տնկվել են Քարաձոր բնակավայրի գլխավոր ճանապարհի երկայնքով։
07.04.25 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ
    Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր և դուստրեր,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առիթով:   Հայուհու ամենավեհ կոչումը եղել և մնում է մայրությունը, որը մեզանում պաշտամունքի աստիճանի է հասցված: Մայրերն անսահման նվիրումի և սիրո խորհրդանիշն են: Հայ ընտանիքներն ամուր են հենց նրանց շնորհիվ:    Շնորհակալություն, որ դուք մեր կողքին եք, որ քաջալերում եք բոլոր նախաձեռնություններում, ուղղորդում և իմաստավորում եք մեր ճանապարհը, մեզ հետ միասին կերտում մեր համայնքի և հայրենիքի վաղվա օրը:    Թանկագի՛ն հայուհիներ, դուք մեր ոգեշնչման աղբյուրն եք, մեր ընտանեկան ջերմությունն ու ապավենը։ Դուք մեր կյանքը դարձնում եք գունեղ ու երջանիկ։Խոնարհվում եմ հերոսածին ... Մանրամասն
03.04.25 Համայնքի ղեկավարը հյուրընկալել է «SOS արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության թիմին
    Այսօր՝ ապրիլի 3-ին, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հյուրընկալել է «SOS արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության թիմին։ Հանդիպմանը ներկա են եղել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, ոլորտային պատասխանատու աշխատակիցներ։   Կազմակերպության ներկայացուցիչները համայնքի ղեկավարին են ներկայացրել կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը, քննարկել համագործակցության նոր հնարավորությունները և ուղղությունները։    Ողջունելով հյուրերի այցը՝ Քաջայր Նիկողոսյանն իր գնահատանքն է հայտնել Սպիտակ համայնքին ցուցաբերած աջակցության համար և գոհունակությամբ անդրադարձել համայնքապետարանի և կազմակերպության ... Մանրամասն
21.03.25 Անցկացվեց «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլը
   Մարտի 21-ին Սպիտակի Անանիա Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում անցկացվեց ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլը:   Մասնակցում էին Սպիտակի Դ․ Տեր-Սիմոնյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի, Սպիտակի Շառլ Ազնավուրի անվան համար 3 հիմնական դպրոցի, Սպիտակի թիվ 5 հիմնական դպրոցի, Սպիտակի Անանիա Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի, Հարթագյուղի միջնակարգ դպրոցի, Ջրաշենի միջնակարգ դպրոցի աշակերտները։   Ներկա էին Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Մելանյա ... Մանրամասն
19.03.25 Անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլը
   Այսօր՝ մարտի 19-ին, Սպիտակի Դրաստամատ Տեր-Սիմոնյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի մարզադահլիճում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլը, որին մասնակցեցին դպրոցականների 10 թիմեր համայնքի տարբեր բնակավայրերից։   Խաղերն անցկացվեցին 2 տարիքային խմբերով՝ 5-9-րդ դասարանների և 10-12-րդ դասարանների դպրոցականների թիմերի միջև։Մրցաշարին ներկա էին Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը և բաժնի աշխատակիցները։   Մրցաշարն անցավ բարձր մակարդակով։ Թիմերը պատրաստվել էին ըստ արժանվույն։ Նրանց երկրպագելու էին եկել բազմաթիվ ... Մանրամասն
13.03.25 Անցկացվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը
   Այսօր՝ մարտի 13-ին, Սպիտակի Դրաստամատ Տեր-Սիմոնյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի մարզադահլիճում անցկացվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը, որին մասնակցեցին դպրոցականների 10 թիմեր համայնքի տարբեր բնակավայրերից։Խաղերն անցկացվեցին 2 տարիքային խմբերով՝ 10-12 տարեկան (5-ից 6-րդ դասարաններ) և 13-ից 15 տարեկան (7-ից 9-րդ դասարաններ) դպրոցականների թիմերի միջև։    Խաղերն անցկացվեցին Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԲԱ) գործող կանոններով։    «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մրցաշարի մարզային և համայնքային փուլերի գլխավոր մրցավարը Արթուր Խաժակյանն էր։Մրցաշարին ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի ... Մանրամասն
11.03.25 Սպիտակ համայնքում մեկնարկել են գարնանային ընթացիկ աշխատանքները
   «Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվում են ծառերը վնասատուներից և հիվանդություններից պաշտպանելու նպատակով կատարվող ծառերի բների կրային լուծույթով սպիտակեցման աշխատանքներ։
   Կանաչ գոտիների մշակման աշխատանքները շարունակվում են։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Հանրային լսում  17.03.2025
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային լսում ՏԱՊ 04.02.2025
2024թ. բյուջեի կատարման հաշվ. 04.02.2025
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 10.04.2025թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner