10.07.25
Սպիտակ համայնքի բնակավայրերում իրականացվում են ճանապարհների հարթեցման աշխատանքներ
|
Սպիտակ համայնքի բնակավայրերում շարունակվում են ճանապարհների հարթեցման աշխատանքները: «Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից ճանապարհների հարթեցման աշխատանքներ են կատարվել Նոր Խաչակապ, Գոգարան, Շենավան և Արջհովիտ բնակավայրերում:
|
|
08.07.25
«Սպիտակի օրվա»-ն ընդառաջ՝ խորհրդակցություն է անցկացվել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի և ՀՈԱԿ-ների տնօրենների հետ
|
Այսօր՝ հուլիսի 8-ին, «Սպիտակի օր» տոնակատարությանն ընդառաջ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմը և ենթակա ՀՈԱԿ-ների տնօրենները։ Խորհրդակցությունը վարել է աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը։ Քննարկվել են «Սպիտակի օրվա» կազմակերպչական հարցեր, ներկայացվել են տոնական միջոցառումների օրակարգն ու ժամանակացույցը։ Քննարկվել են նաև հանձնարարականների կատարման և կարգապահական խնդիրների վերաբերյալ հարցեր։ Քննարկման ընթացքում հնչել են կարծիքներ և առաջարկություններ։
|
|
08.07.25
Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ
|
Այսօր՝ հուլիսի 8-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ համայնքի ավագանու արտահերթ նիստ: Ներկա էին ավագանու 27 անդամներից 14-ը: Օրակարգում ընդգրկված էր 10 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը: Օրակարգը հաստատելուց հետո սկսվեց նախագծերի քննարկումը: Ներկայացված բոլոր նախագծերն ավագանու կողմից հաստատվեցին։
|
|
07.07.25
Հանդիպում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Սպիտակ համայնքում բնակություն հաստատած անձանց հետ
|
Այսօր՝ հուլիսի 7-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Սպիտակ համայնքում բնակություն հաստատած անձանց հետ։ Հանդիպումը վարում էր Սպիտակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը։ Ներկա էին նաև Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը և աշխատակազմի գլխավոր մասնագետ/սոցիալական աշխատող Քնարիկ Պետրոսյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի գործընթացը և նշված ծրագրի շրջանակում իրականացված փոփոխությունները։ Հնչեցին հարցեր փաստաթղթերի, հատկացվող գումարի շրջանակում տուն ձեռք ...
Մանրամասն |
|
05.07.25
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ
|
Սիրելի՛ հայրենակիցներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: 1995թ. Հայ ժոովուրդը և Հայաստանի Հանրապետությունն արտահայտեցին ժողովրդավարական արժեքների արմատավորման, քաղաքացիական հասարակության ձևավորման ուղով ընթանալու իրենց վճռականությունը և ընդունեցին ՀՀ Մայր օրենքը՝ Սահմանադրությունը: Սահմանադրական իրավունքը և օրենքների գերակայությունն այն հիմնաքարերն են, որոնց վրա պարտավոր ենք հենվել: Հանրային կյանքի փոփոխությունները տարիների ընթացքում թելադրեցին իրենց պահանջները, և ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն առաջացավ, ուստի 2005թ.-ից սկսած Մայր օրենքը մի քանի անգամ փոփոխությունների ենթարկվեց: Հղկման և բարեփոխումների ...
Մանրամասն |
|
03.07.25
Հայրենիքին ծառայելու մեկնեց սպիտակցի նորակոչիկների առաջին խումբը
|
Ամառային զորակոչի մեկնարկը տրված է: Հուլիսի 3-ին Սպիտակի զինվորական կոմիսարիատից ծառայության ճանապարհեցին սպիտակցի նորակոչիկների առաջին խմբին: Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, տեղակալ Հովիկ Հովհաննիսյանի, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման Սպիտակի բաժանմունքի ղեկավար Հրահատ Գևորգյանի և մի խումբ պաշտոնյաների հետ ներկա գտնվեց նորակոչիկների՝ հայոց բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Նրանց ճանապարհելու էին եկել նաև ծնողները, հարազատները, ընկերները: Հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ապանորակոչիկներին օրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր սպասավոր ...
Մանրամասն |
|
30.06.25
Կայացան «Սպիտակ համայնքի ղեկավարի գավաթ-2025» ֆուտզալի փոխանցիկ գավաթի մրցաշարի բացման արարողությունը և առաջին հանդիպումները
|
Հունիսի 30-ին Սպիտակի թիվ 1 դպրոցի մարզադաշտում տեղի ունեցավ «Սպիտակ համայնքի ղեկավարի գավաթ-2025» ֆուտզալի փոխանցիկ գավաթի մրցաշարի բացման արարողությունը, որին հետևեցին մեկնարկային առաջին հանդիպումները: Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 15 թիմեր՝ «FEZO»-ն, «Ջրաշեն»-ը, «Ինտեր»-ը, «Չեխական»-ը, «Յազիկ»-ը, «HIN SPITAK»-ը, «Սամբիստներ»-ը, «Մեծ Պարնի»-ն, «Olimpic Spitak»-ը, «Նալբանդ»-ը, «Շիրակամուտ»-ը, «Արևաշող»-ը, «Նոր Սպիտակ»-ը, «Գոգարան»-ը և «Լեռնանցք»-ը։Հանդիպումներն անցկացվում են ...
Մանրամասն |
|
27.06.25
Անցկացվեց «Սպիտակ համայնքի ղեկավարի գավաթ-2025» ֆուտզալի փոխանցիկ գավաթի մրցաշարի վիճակահանությունը
|
Այսօր՝ հունիսի 27-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացվեց «Սպիտակ համայնքի ղեկավարի գավաթ-2025» ֆուտզալի փոխանցիկ գավաթի մրցաշարի վիճակահանությունը, որին մասնակցում էին հայտեր ներկայացրած 15 մասնակից թիմերի մեկական ներկայացուցիչներ: Մասնակցության հայտեր ներկայացրած թիմերն են «FEZO»-ն, «Ջրաշեն»-ը, «Ինտեր»-ը, «Չեխական»-ը, «Յազիկ»-ը, «HIN SPITAK»-ը, «Սամբիստներ»-ը, «Մեծ Պարնի»-ն, «Olimpic Spitak»-ը, «Նալբանդ»-ը, «Շիրակամուտ»-ը, «Արևաշող»-ը, «Նոր Սպիտակ»-ը, «Գոգարան»-ը և «Լեռնանցք»-ը։ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |