08.11.24
Աշխատանքային խորհրդակցություն Սպիտակի համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների տնօրենների հետ
|
Նոյեմբերի 7-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացվեց խորհրդակցություն համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների տնօրենների հետ։ Խորհրդակցությունը վարում էր աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը։ Ներկա էին աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի աշխատակիցները։ Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝ 1․ Աշխատանքային կարգապահական կանոնններ, 2․ spitak.am տեղեկատվական համակարգի երկգործոն համակարգով ճիշտ օգտվել, 3․ Աշխատակիցների հարկային պարտավորություններ, 4․ Զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական ...
Մանրամասն |
|
08.11.24
Իրազեկում
|
ՀՀ կառավարության 2024 թվականի N 1734–Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագրում»: Ծրագրի հիմնական նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես նաև ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության միջոցով՝ խթանել ժամանակակից, ...
Մանրամասն |
|
07.11.24
Հանդիպում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ
|
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ընտանիքների հետ։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի անդամներ՝ Վանաձորի և Ալավերդու ներկայացուցիչներ՝ Հակոբյան Հայկը և Աթանեսյան Արթուրը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, սոցիալական աշխատողներ Քնարիկ Պետրոսյանը, Հասմիկ Մագոյանը և աշխատակազմի համապատասխան աշխատակիցներ։ Հանդիպմանը քննարկվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ...
Մանրամասն |
|
06.11.24
Հերթական խորհրդակցությունը հարկային պարտավորությունների վերաբերյալ
|
Այսօր՝ նոյեմբերի 6-ին Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացրեց հերթական խորհրդակցությունը վարչական ղեկավարների և համապատասխան աշխատակիցների մասնակցությամբ՝ անշարժ գույքի, գույքահարկի և վարձավճարների պարտավորությունների վճարման վերաբերյալ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր։
|
|
06.11.24
Պարեկային ծառայության աշխատակիցները Սպիտակ համայնքում էին
|
Այսօր Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացվեց հանդիպում-քննարկում Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Կ. Կուրեղյանի, հրամանատարի տեղակալ Մ. Խալաթյանի, երկրորդ վաշտի առաջին դասակի հրամանատար Ա. Պետրոսյանի մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկաման և տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ /տրանսպորտ/ Վարդան Սողոմոնյանը, վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ և բնակիչներ։ Պարեկային ծառայության աշխատակիցները հանդիպման ընթացքում ներկայացրեցին իրենց գործունեության մասին, խոսեցին իրենց պարտականությունները պատշաճ ...
Մանրամասն |
|
06.11.24
Կանցկացվի «Սպիտակ համայնքի ղեկավարի շախմատի առաջնություն-2024» մրցաշարը
|
Տեղեկացնում ենք, որ ս.թ. նոյեմբերի 17-ից 24-ը կանցկացվի «Սպիտակ համայնքի ղեկավարի շախմատի առաջնություն-2024» մրցաշարը։ Մրցաշարին կարող են մասնակցել Սպիտակ համայնքում հաշվառված և 18 տարին լրացած անձինք։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2024 թ. նոյեմբերի 15-ը ժամը 18։00։ Հայտերը մասնակիցների անձնագրերի պատճենների հետ ներկայացնել Սպիտակի համայնքապետարան (հասցե՝ ք. Սպիտակ, Շահումյան 7), աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժին, 3-րդ հարկ, 309 սենյակ, իսկ գյուղական բնակավայրերի բնակիչները կարող են դիմել իրենց բնակավայրերի վարչական կենտրոններ։ Հաղթողներին կտրամադրվի դրամական պարգևներ։ Մրցույթի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հաստատված ...
Մանրամասն |
|
05.11.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Սպիտակ համայնքի (Սպիտակ, Արևաշող, Արջհովիտ, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր) հարգելի՛ բնակիչներ. Սպիտակի համայնքապետարանը հորդորում է կատարել Ձեր անշարժ գույքի, գույքահարկի և վարձավճարների պարտավորությունները, քանի որ hարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում, համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին կետի ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով: Ձեր կողմից ժամկետանց հարկային պարտավորությունները չկատարելու դեպքում այն կգանձվի հարկադիր կարգով: Տեղեկացնում ենք ...
Մանրամասն |
|
04.11.24
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սոցիալական ապահովության բնագավառի հարգե՛լի աշխատողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։ Սոցիալական աշխատողը՝ մարդկային բարձր որակներով ու մասնագիտական հմտություններով օժտված անձ է, որի աշխատանքի առանցքը մշտապես եղել է և շարունակում է լինել հասարակության խոցելի խավերի իրավունքների պաշտպանությունն ու նրանց արժանապատիվ կյանքի ապահովումը: Օրը լավ առիթ է անդրադառնալու սոցիալական աշխատողի առաքելությանը ու նրա կարևոր դերակատարմանը մեր հասարակությունում և համայնքում։ Ձեր աշխատանքն անգահատելի էր հատկապես մեր հայրենիքի համար օրհասական պահերին` պատերազմի ու համավարակի, արցախահայության տեղահանության և հարենիքում ապաստան գտնելու օրերին։ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |