ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, Սպիտակի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման «Բաղադրիչ 2» ծրագրի շրջանակում Սպիտակ համայնքը ձեռք է բերել ևս 1 նոր աղբատար մեքենա։
Մինչ այդ նույն ծրագրի շրջանակում համայնքը ձեռք էր բերել նոր մոդելի 500 աղբարկղեր,
1 բազմաֆունկցիոնալ ճանապարհային մեքենա (МАЗ-6912С3-310), 1 ինքնաթափ մեքենա (МАЗ- 457121-537-000) և 2 աղբատար մեքենա։
Ծրագրի ընդհանուր արժեքը 278 425 000 ՀՀ դրամ է, որից համայնքի ներդրումը կազմում է 13 921 250 ՀՀ դրամ (5 %):