Այսօր: Ուրբաթ, 2 Մայիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
2025,Ապրիլ 28 - Հուլիս 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
2025,Ապրիլ 28 - Հունիս 25
Կանցկացվի «Աշխարհի երաժշտություն» միջազգային մրցույթ-փառատոնը
2025,Ապրիլ 25 - Մայիս 20
Հայտարարություն
2025,Մարտ 24 - Հուլիս 24
ԿԱՆՑԿԱՑՎԻ «UNIVERSE ART» ՄԻՋԱԶԳԱՅԻ ՓԱՌԱՏՈՆԸ
2025,Մարտ 24 - Մայիս 20
Կանցկացվի «Զայեդի անվան կայուն զարգացման մրցանակ» հայտերի ընդունման գործընթացը
2025,Մարտ 12 - Հունիս 23
Կանցկացվի Լանդշաֆտի մրցանակաբաշխությունը
2025,Մարտ 6 - Դեկտեմբեր 5
Կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադան
2025,Փետրվար 28 - Մայիս 15
Կանցկացվի «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսը
2025,Փետրվար 24 - Մայիս 5
«ՍՈՎՈՐԻՐ․ԱՅԹԻ» ԹՎԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱՎԴԱՆԴՄԱՆ ԱՌՑԱՆՑ ԴՊՐՈՑԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԻՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
2025,Հունվար 8 - Հուլիս 18
Զգուշացում շմոլ գազով թունավորումների մասին
2024,Նոյեմբեր 6 - 2025,Նոյեմբեր 6

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.04.25 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ
   Սիրելի՛ հայրենակիցներ, Սպիտակ համայնքի սիրելի բնակիչներ,Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առթիվ: Այն ժողովրդավարության, իրավունքի և օրենքի գերակայության տոնն է: Այս օրը հիշեցնում է յուրաքանչյուրիս պետության առջև ունեցած պարտականությունների մասին, այն Հայաստանի Հանրապետության զարգացման գործում մեր առաքելությունը գիտակցելու խորհուրդն ունի:   Բոլոր ոլորտներում զարգացման հենարանն ու առաջ մղիչ ուժը քաղաքացին է: Սա պետք է ամրագրված լինի քաղաքացի-համայնք-պետություն փոխհարաբերության էության հիմքում:   Անվտանգությունն ու խաղաղությունն այն հենասյուներն են, որոնց վրա հնարավոր է սերունդների համար կառուցել արժանապատիվ գալիք: Այս նպատակի իրագործման համար պետք ... Մանրամասն
26.04.25 Սպիտակում հանդիսավորությամբ նշվեց Քաղաքացու օրը
    Այսօր՝ ապրիլի 26-ին, Քաղաքացու օրվա առթիվ Սպիտակ համայնքում կազմակերպվել էին տոնական մի շարք միջոցառումներ:   Օրվա գլխավոր միջոցառումը «Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ում էր։ Այստեղ տեղի ունեցավ «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով քաղաքացիական վարքագծի, հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով հանրային քննարկում-բանախոսություն, որին մասնակցեցին Սպիտակ համայնքի 14-35 տարեկան ավելի քան 30 պատանիներ և երիտասարդներ:   Քննարկման բանախոսը Վանաձորի պետական համալսարանի էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դոցենտ, իրավաբան՝ Քրիստինե Ղազարյանn էր, մոդերատորը՝ Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ... Մանրամասն
25.04.25 Սպիտակ համայնքում Լոռու մարզպետի աշխատակազմն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ ապրիլի 25-ին քաղաքացիների ընդունելություն է անցկացվել Սպիտակի համայնքապետարանում, որը վարել է տեղակալ Հովհաննես Ավետիսյանը:Հանդիպմանը ներկա են եղել նաև Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը, աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը, Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի, Միասնական սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային կենտրոնի պատասխանատու պաշտոնյաներ:Համայնքի ... Մանրամասն
24.04.25 Հայոց Մեծ եղեռնի 110-րդ տարելիցը՝ Սպիտակում
   Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու բակում կանգնեցված Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ տեր Օվսե քահանա Հովհաննիսյանի և տեր Վաղարշ քահանա Հակոբյանի ձեռամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:    Ներկա էին Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների աշխատակիցներ, ավագանու անդամներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ և բազմաթիվ սպիտակցիներ:    Ներկաները ծաղիկներ խոնարհեցին սրբադասված նահատակների հիշատակին, ապա ուղևորվեցին Հերհերի ձոր, որը թուրքերի կողմից հայերի կոտորածից հետո կոչվում է նաև Ջարդի ձոր:    Այստեղ ևս Սպիտակի համայնքապետարանի ... Մանրամասն
22.04.25 Հակակարկտային նոր կայաններ են տեղադրվել Սպիտակ համայնքի բնակավայրերում

   Հողագործության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Սպիտակի համայնքապետարանը համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերել հակակարկտային կայաններ:

   Ապրիլի 22-ին հակակարկտային 7 կայաններ տեղադրվել և փորձարկվել են Լեռնավան (1 հատ), Սարամեջ (2 հատ), Սպիտակ (3 հատ) և Լեռնանցք (1 հատ) բնակավայրերում:

   Հակակարկտային 36 կայաններ էլ մոտ 15 օր անց տեղադրվելու են համայնքի մյուս բնակավայրերում: Այսպիսով Սպիտակ համայնքի բոլոր բնակավայրերը կունենան հակակարկտային կայաններ, որոնց կողմից կարկտաբեր ամպերի վրա կիրառվող ներգործությունը կլինի առավել արդյունավետ, և պաշտպանության տակ կառնվեն Սպիտակ քաղաքն ու 20 գյուղական բնակավայրերը:

10.04.25 Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստը

Այսօր՝ ապրիլի 10-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ համայնքի ավագանու հերթական նիստը: Ներկա էին ավագանու 27 անդամներից 14-ը: Օրակարգում ընդգրկված էր 15 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը: Օրակարգը հաստատելուց հետո սկսվեց նախագծերի քննարկումը: Ներկայացված բոլոր նախագծերն ավագանու կողմից հաստատվեցին։ Սպիտակ համայնքի ավագանու հաջորդ հերթական նիստը կկայանա մայիսի 15-ին:

08.04.25 Սպիտակ համայնքում ընթանում են ծառատունկի աշխատանքներ
Ապրիլի 7-ին և 8-ին համայնքային ծառատունկ է իրականացվել մի շարք բնակավայրերում։
  Սպիտակի Ալեք Մանուկյան փողոցի մայթեզրի ծառերը փոխարինվել են 19 գնդաձև ակացիաների տնկիներով։
  Սուրեն Ավետիսյան փողոցի մայթեզրերին 5-ով ավելացվել է տույաների քանակը, որոնց համար կառուցվել են նոր առանձնացված գոտիներ։ Դրանք առավել բարետես կդարձնեն տարածքը և կնպաստեն ծառերի աճին։
  Ծառատունկ է իրականացվել Սպիտակ-Լեռնանցք գլխավոր ճանապարհին, որի երկայնքով տնկվել են 235 թխկենիներ։
  43 թխկենիներ էլ տնկվել են Քարաձոր բնակավայրի գլխավոր ճանապարհի երկայնքով։
07.04.25 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ
    Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր և դուստրեր,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առիթով:   Հայուհու ամենավեհ կոչումը եղել և մնում է մայրությունը, որը մեզանում պաշտամունքի աստիճանի է հասցված: Մայրերն անսահման նվիրումի և սիրո խորհրդանիշն են: Հայ ընտանիքներն ամուր են հենց նրանց շնորհիվ:    Շնորհակալություն, որ դուք մեր կողքին եք, որ քաջալերում եք բոլոր նախաձեռնություններում, ուղղորդում և իմաստավորում եք մեր ճանապարհը, մեզ հետ միասին կերտում մեր համայնքի և հայրենիքի վաղվա օրը:    Թանկագի՛ն հայուհիներ, դուք մեր ոգեշնչման աղբյուրն եք, մեր ընտանեկան ջերմությունն ու ապավենը։ Դուք մեր կյանքը դարձնում եք գունեղ ու երջանիկ։Խոնարհվում եմ հերոսածին ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Հանրային լսում  17.03.2025
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային լսում ՏԱՊ 04.02.2025
2024թ. բյուջեի կատարման հաշվ. 04.02.2025
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 10.04.2025թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner