23.05.25
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ «Վերջին դասի» և «Վերջին զանգի» կապակցությամբ
|
Սիրելի՛ շրջանավարտներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական «Վերջին զանգի» կապակցությամբ: Դպրոցն ավարտելու այս խորհրդանշական օրը դառնալու է անմոռանալի հիշողություն, որի ակնթարթները ջերմացնելու են ողջ կյանքի ընթացքում։Դուք այսօր առաջին քայլն եք կատարում դեպի հասուն կյանք։ Այդ հետաքրքիր ու դժվարին ճանապարհորդության ընթացքում որ ճանապարհն էլ ընտրեք, հիշեք, որ մեծագույն առաքելությունը Մարդ լինելն է, պետության համար արժանի քաղաքացի և գիտելիքներով զինված հմուտ մասնագետ դառնալը։ Հիշեք, որ բազում ծանր փորձություններով անցած հայրենիքում յուրաքանչյուրիդ սուրբ պարտքն է պահպանել արյան գնով մեզ հասած ժառանգությունը, ամրացնել և զարգացնել մեր երկիրը։Վստահ եմ, ...
Մանրամասն |
|
23.05.25
Սպիտակ համայնքի դպրոցներում հնչեց դպրոցական «Վերջին զանգը»
|
Այսօր՝ մայիսի 23-ին, ՀՀ հանրակրթական դպրոցների բոլոր շրջանավարտների համար հնչեց դպրոցական «Վերջին զանգը»` ազդարարելով նոր կյանքի սկիզբ:Սպիտակ համայնքի բնակավայրերում դպրոցն ավարտող աշակերտների համար այս տարի ևս կազմակերպվեցին տոնական ցերեկույթներ, որոնց դպրոցները պատրաստվել էին պատշաճ կերպով: Բազմազան և գեղեցիկ միջոցառումները համեմված էին երգ ու պարով, անսպառ հումորով և անմոռանալի հույզերով:Սպիտակ համայնքում այս տարի 9-րդ դասարանն ավարտում է 149 աշակերտ, հասուն կյանք է մտնում 216 շրջանավարտ:Ինչպես ամեն տարի, այս տարի ևս համայնքի ավարտական դասարան ունեցող ոչ մի դպրոց դուրս չէր մնացել Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիրկողոսյանի ուշադրությունից: Բոլոր շրջանավարտներին և հիմնական դպրոցների ...
Մանրամասն |
|
21.05.25
Սպիտակի համայնքապետարանը ձեռք է բերել ևս 1 նոր աղբատար մեքենա
|
ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, Սպիտակի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման «Բաղադրիչ 2» ծրագրի շրջանակում Սպիտակ համայնքը ձեռք է բերել ևս 1 նոր աղբատար մեքենա։ Մինչ այդ նույն ծրագրի շրջանակում համայնքը ձեռք էր բերել նոր մոդելի 500 աղբարկղեր, 1 բազմաֆունկցիոնալ ճանապարհային մեքենա (МАЗ-6912С3-310), 1 ինքնաթափ մեքենա (МАЗ- 457121-537-000) և 2 աղբատար մեքենա։ Ծրագրի ընդհանուր արժեքը 278 425 000 ՀՀ դրամ է, որից համայնքի ներդրումը կազմում է 13 921 250 ՀՀ դրամ (5 %):
|
|
18.05.25
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ
|
Թանգարանային գործի հարգելի՛ նվիրյալներ,Ջերմորեն շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա առթիվ։Թանգարանային աշխատանքը պահանջում է անսահման սրտացավություն, և պետք է շեշտել, որ ոլորտում աշխատող մարդիկ իսկապես նվիրյալներ են, որոնք պատվով ստանձնել են հազարամյակների մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման գործը:Այս օրը ևս մեկ առիթ է վերարժևորելու մեր մշակութային ժառանգությունը և այն բարձրացնելու համար:Կարևոր է թանգարանների դերն ու նշանակությունը հասարակության կյանքում։ Դրանք սերունդերին են ներկայացնում մարդկության կողմից ստեղծված լավագույն արժեքները, բարձրացնում հասարակության գեղագիտական ճաշակն ու աշխարհընկալման նշաձողը։Այս տարի Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարանների ...
Մանրամասն |
|
17.05.25
Աշխատանքային այցով Սպիտակ համայնքում էին ԱԺ պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը
|
Այսօր՝ մայիսի 17-ին, Սպիտակ համայնքում էին ԱԺ պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը: Նրանք Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի, առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանի և ոլորտային պատասխանատու պաշտոնյաների հետ այցելել են Թումանյան 100 հասցեում գտնվող նորակառույց, 144 տեղ հզորությամբ «Սպիտակի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ, ծանոթացել պայմաններին: Մսուր-մանկապարտեզը կառուցվել է 851 մլն դրամ արժողությամբ ծրագրի շրջանակում։ Շրջայցին հաջորդել է Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում նախատեսված հանդիպումը բնակիչների հետ: Քաղաքացիները պատգամավորներին ...
Մանրամասն |
|
15.05.25
Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստը
|
Այսօր՝ մայիսի 15-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ համայնքի ավագանու հերթական նիստը: Ներկա էին ավագանու 27 անդամներից 17-ը: Օրակարգում ընդգրկված էր 15 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը: Մինչ օրակարգի հաստատմանն անցնելը համայնքի ղեկավարն ավագանու անդամներին ներկայացրեց և հրապարակեց «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամ Մանուշ Աթյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցված համարելու մասին դիմումը և կազմված արձանագրությունը։ Ապա նիստը վարողը ներկայացրեց «Իմ հզոր համայնք» խմբակցության՝ ավագանու նոր անդամ Արա Մատինյանին։ Քաջայր Նիկողոսյանը շնորհավորեց գործընկերոջը՝ մաղթելով ...
Մանրամասն |
|
15.05.25
Ընտանիքի միջազգային օրվա առթիվ համայնքի ղեկավարը հյուրընկալել էր խնամատար ընտանիքներին
|
Այսօր՝ մայիսի 15-ին, Ընտանիքի միջազգային օրվա առթիվ Քաջայր Նիկողոսյանը հյուրընկալել էր համայնքի խնամատար ընտանիքներին։Հանդիպմանը մասնակցել են համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը և սոցիալական աշխատող Քնարիկ Պետրոսյանը։ Համայնքի ղեկավարը խնամատար ծնողներ Մանուշակ Քլոյանին և Լիանա Կակոսյանին շնորհավորել է օրվա առթիվ, շնորհակալություն հայտնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ծնողական ջերմություն փոխանցելու, խնամելու և դաստիարակելու համար։ Կարևորել է խնամատար ընտանիքների դերն ու նշանակությունը, մարդասիրական անգնահատելի առաքելությունը։ Շնորհավորանքի խոսքով հանդես է եկել նաև Ազգանուշ Ֆրանգյանը։Հանդիպման ավարտին Ընտանիքի միջազգային ...
Մանրամասն |
|
15.05.25
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ
|
Սիրելի՛ հայրենակիցներ,Ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ: Ընտանիքը հասարակության և պետության հենարանն է, որտեղ ձևավորվում է քաղաքացին, ձեռք բերում այնպիսի կարևոր հատկանիշներ, ինչպիսիք են բարությունը, պատասխանատվությունը, սովորում հարգանք և նվիրում:Հայ ընտանիքն առանձնանում է իր ամուր ավանդույթներով: Այն մեր ազգային ինքնության պահպանման երաշխավորն է: Այն ապահովում է կապը սերունդների միջև, հանդիսանում ավագների միջոցով ազգային ժառանգությունը կրտսեր սերնդին փոխանցելու լավագույն միջոց: Մեր գեղեցիկ ընտանիքներին մաղթում եմ բարեկեցություն, քանի որ պետության առաջընթացն ու բարեկեցիկ ապագան երաշխավորում են բարեկեցիկ և ուժեղ ընտանիքները: ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|