03.07.25
Հայրենիքին ծառայելու մեկնեց սպիտակցի նորակոչիկների առաջին խումբը
|
Ամառային զորակոչի մեկնարկը տրված է: Հուլիսի 3-ին Սպիտակի զինվորական կոմիսարիատից ծառայության ճանապարհեցին սպիտակցի նորակոչիկների առաջին խմբին: Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, տեղակալ Հովիկ Հովհաննիսյանի, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման Սպիտակի բաժանմունքի ղեկավար Հրահատ Գևորգյանի և մի խումբ պաշտոնյաների հետ ներկա գտնվեց նորակոչիկների՝ հայոց բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Նրանց ճանապարհելու էին եկել նաև ծնողները, հարազատները, ընկերները: Հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ապանորակոչիկներին օրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր սպասավոր ...
Մանրամասն |
|
30.06.25
Կայացան «Սպիտակ համայնքի ղեկավարի գավաթ-2025» ֆուտզալի փոխանցիկ գավաթի մրցաշարի բացման արարողությունը և առաջին հանդիպումները
|
Հունիսի 30-ին Սպիտակի թիվ 1 դպրոցի մարզադաշտում տեղի ունեցավ «Սպիտակ համայնքի ղեկավարի գավաթ-2025» ֆուտզալի փոխանցիկ գավաթի մրցաշարի բացման արարողությունը, որին հետևեցին մեկնարկային առաջին հանդիպումները: Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 15 թիմեր՝ «FEZO»-ն, «Ջրաշեն»-ը, «Ինտեր»-ը, «Չեխական»-ը, «Յազիկ»-ը, «HIN SPITAK»-ը, «Սամբիստներ»-ը, «Մեծ Պարնի»-ն, «Olimpic Spitak»-ը, «Նալբանդ»-ը, «Շիրակամուտ»-ը, «Արևաշող»-ը, «Նոր Սպիտակ»-ը, «Գոգարան»-ը և «Լեռնանցք»-ը։Հանդիպումներն անցկացվում են ...
Մանրամասն |
|
27.06.25
Անցկացվեց «Սպիտակ համայնքի ղեկավարի գավաթ-2025» ֆուտզալի փոխանցիկ գավաթի մրցաշարի վիճակահանությունը
|
Այսօր՝ հունիսի 27-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացվեց «Սպիտակ համայնքի ղեկավարի գավաթ-2025» ֆուտզալի փոխանցիկ գավաթի մրցաշարի վիճակահանությունը, որին մասնակցում էին հայտեր ներկայացրած 15 մասնակից թիմերի մեկական ներկայացուցիչներ: Մասնակցության հայտեր ներկայացրած թիմերն են «FEZO»-ն, «Ջրաշեն»-ը, «Ինտեր»-ը, «Չեխական»-ը, «Յազիկ»-ը, «HIN SPITAK»-ը, «Սամբիստներ»-ը, «Մեծ Պարնի»-ն, «Olimpic Spitak»-ը, «Նալբանդ»-ը, «Շիրակամուտ»-ը, «Արևաշող»-ը, «Նոր Սպիտակ»-ը, «Գոգարան»-ը և «Լեռնանցք»-ը։ ...
Մանրամասն |
|
27.06.25
Աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել բնակավայրերի մասնագետների հետ
|
Այսօր՝ հունիսի 27-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացվեց խորհրդակցություն Սպիտակ համայնքի բնակավայրերի մասնագետների հետ։ Խորհրդակցությունը վարում էր Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը։Օրակարգում ՀՀ վիճակագրական կոմիտե ներկայացվող հաշվետվությունների, հանձնարարականների կատարման և աշխատանքային կարգապահության վերաբերյալ հարցեր էին։ Ազգանուշ Ֆրանգյանը ներկայացրեց ՀՀ վիճակագրական կոմիտե էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնելու ընթացակարգը, առանձնահատկությունները, համակարգի գործիքներից օգտվելու հնարավորությունները։ Ա․ Ֆրանգյանը տեղեկացրեց, որ այսուհետ գյուղական բնակավայրերի մասնագետները կստանան համակարգ ...
Մանրամասն |
|
25.06.25
Խորհրդակցություն է անցկացվել համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների տնօրենների հետ
|
Այսօր՝ հունիսի 25-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացվեց խորհրդակցություն համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների տնօրենների հետ։ Ներկա էին նաև համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի աշխատակիցներ։Խորհրդակցությունը վարում էր աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը։ Օրակարգում ընդգրկված էին հաստիքային փոփոխությունների և երեխաների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման, գրությունների և հանձնարարականների ներկայացման կարգի, տարիֆիկացիոն ցուցակներում «Հաստատում եմ» գրառման ձևաչափի, ներքին գնահատման հաշվետվության, ժամանակավոր պաշտոնակատարներին և պարտականությունները կատարողներին ...
Մանրամասն |
|
21.06.25
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Բուժաշխատողի օրվա առթիվ
|
Հարգելի՛ բուժաշխատողներ,Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:Այս տոնը հրաշալի առիթ է խոսելու բուժաշխատողի առաքելության և անձնվեր աշխատանքի մասին, երախտիքի խոսքեր հղելու մեր բժիշկներին, բուժքույրերին, մայրապետներին, առողջապահության կազմակերպչներին և բոլոր նրանց, ովքեր, հավատարիմ Հիպոկրատի երդմանը, գիշեր ու զօր պայքարում են մարդկանց ապաքինման և կյանքի համար։Առանձնահատուկ շնորհակալության են արժանի ռազմական բժիշկները, ովքեր հոգ են տանում հայ զինվորի և զինվորականի առողջության մասին։Բուժաշխատողի դերն ու նշանակությունը որքան էլ կարևորենք, միևնույն է, անհնար է գերագնահատել:Սիրելի՛ բժիշկներ, դուք վայելում եք հասարակության հարգանքն ու շնորհակալ վերաբերմունքը, ...
Մանրամասն |
|
19.06.25
Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստը
|
Այսօր՝ հունիսի 19-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ համայնքի ավագանու հերթական նիստը: Ներկա էին ավագանու 27 անդամներից 19-ը: Օրակարգում ընդգրկված էր 12 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը: Օրակարգը հաստատելուց հետո սկսվեց նախագծերի քննարկումը: Ներկայացված բոլոր նախագծերն ավագանու կողմից հաստատվեցին։ Այսպիսով ավարտվեց Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի առաջին նստաշրջանը։ Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի երկրորդ նստաշրջանի առաջին հերթական նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին:
|
|
18.06.25
Համայնքի ղեկավարը պարգևատրել է սամբո մարզաձևից ՀՀ առաջնություններում համայնքի պատիվը բարձր պահած մարզիկներին
|
Այսօր՝ հունիսի 18-ին, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հյուրընկալել էր սամբո մարզաձևից ՀՀ առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած սպիտակցի մարզիկներին ու նրանց մարզիչներին:Հանդիպմանը ներկա էին Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի աշխատակիցները: Քաջայր Նիկողոսյանը ողջունեց և շնորհավորեց մրցանակակիրներին և նրանց մարզիչներին՝ քրտնաջան աշխատանքի արդյունքում ձեռք բերած հաջողությունների և համայնքի պատիվը մշտապես բարձր պահելու համար՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և պատվո հարթակներ: ՀՀ սամբոյի մեծահասակների և երիտասարդների առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին համայնքի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |