Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՆՑԿԱՑՎԻ «КРАСНАЯ ЗВЕЗДА» 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
2024,Ապրիլ 18 - 24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 18 - 27
Հայտարարություն
2024,Ապրիլ 3 - Մայիս 7
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
2024,Ապրիլ 1 - 30
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ
2024,Մարտ 27 - Դեկտեմբեր 31
ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2024,Մարտ 26 - Ապրիլ 30
ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ
2024,Մարտ 26 - Ապրիլ 30
ԿԱՆՑԿԱՑՎԻ «UNIVERSE ART» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
2024,Մարտ 26 - Մայիս 6
ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԷՏՅՈՒԴ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
2024,Մարտ 14 - Ապրիլ 25
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
2024,Մարտ 7 - Մայիս 15
ԿԿԱՅԱՆԱ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
2024,Մարտ 2 - Ապրիլ 30
ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՓՈՔՐԻԿ ՔԱՅԼ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
2024,Փետրվար 16 - Մայիս 5
Կանցկացվի «Մանկական նկարի 9-րդ բաց միջազգային մրցույթը»
2023,Դեկտեմբեր 27 - 2024,Օգոստոս 27
ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԳՉԱԽՄԲԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 13-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
2023,Օգոստոս 9 - 2024,Մայիս 1

ՀԱՐՑՈՒՄ

Ծրագիր N 1
 
ԱնվանումՎերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում (ՎԱԷՀՔ)
Նպատակ

ՀՖՀ Արմենիան իրականացնում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում  ծրագիրը: 
Ծրագրի տևողությունը 4 տարի է` 2014-2018 թթ, և այն իրականացվում է Սպիտակի և Վայքի քաղաքապետարանների հետ համագործակցությամբ: 
Հայաստանի բնակչության կեսից ավելին բնակվում է բազմաբնակարան շենքերում (429.512 միավոր): Չորս շենքերից երեքը կառուցվել են 1951-1990 թթ. ընկած ժամանակահատվածում: Հայաստանում բնակարանների ջեռուցման ծախսերը կազմում են ընդհանուր էներգիայի օգտագործման 30 %-ից ավելին,  ջեռուցման նախկին կիրառված մեթոդները չեն հիմնվել էներգաարդյունավետության չափանիշների վրա: Կարևոր է բնակարանային էներգախնայողության խնդիրներին լուծումներ տալը, քանի որ այն կբերի էներգետիկ բարեփոխումների և կնվազեցնի էներգիայի վատնումը, ինչը կպակասեցնի թունավոր արտանետումները և օդի աղտոտվածությունը և կօգնի հաղթահարել կլիմայական փոփոխությունները:
Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝ զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ բազմաբնակարան և հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված գործողությունների և արևային էներգիայի կիրառման ճանապարհով՝ համաձայն իրենց Կայուն էներգիայի գործողության պլանների Քաղաքապետերի դաշնագրի ներքո:
Մինչև 2018-ի դեկտեմբեր ամիսը ՀՖՀ Արմենիան կնվազեցնի էներգիայի ծախսը ընտրված բնակարանային և հանրային կառույցներում` էներգախնայողական միջոցառումների իրականացման, ինչպես նաև հանրային իրազեկման ու գիտելիքների փոխանակման միջոցով Սպիտակ և Վայք քաղաքներում: Հնարավորություն կստեղծվի օգտագործելու վերականգնվող էներգիան և մեծացնել դրա սպառումը բազմաբնակարան շենքերի շքամուտքերի և բակերի լուսավորության, ինչպես նաև տաք ջուր ստանալու նպատակով ընտրված բնակարանային և հանրային կառույցներում Վայքում և Սպիտակում:
Ծրագրի շրջանակներում 47 բազմաբնակարան շենքերում (27՝ Սպիտակում, 18՝ Վայքում) և Վայքի մշակույթի տան շենքում կիրականացվեն էներգիայի խնայողությանը և արդյունավետությանն ուղղված գործողություններ, ինչպիսիք են տանիքների, դռների, պատուհանների փոխում և ջերմամեկուսացում: Կտեղադրվեն մոտ 145 հատ արևային մարտկոցներ շենքերի մուտքերի, աստիճանավանդակների և բակերի լուսավորության նպատակով: Ինչպես նաև կտեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ 65 մ2 չափով և արևային մարտկոցներ 160 մ2 չափով Սպիտակի մանկապարտեզի շենքում էներգիա ստանալու և լողավազանը աշխատեցնելու նպատակով: Կձևավորվեն համայնքային ֆորումներ Սպիտակ և Վայք քաղաքներում՝ բնակիչների և քաղաքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ՝ պարբերաբար քննարկելու էներգիայի խնայողության և արդյունավետության հետ կապված խնդիրները և գտնել կիրառելի լուծումներ իրենց տների, շենքերի, համայնքերի համար:

Ծրագիրը իրականացվում է երկու քաղաքապետարանների՝ Վայքի և Սպիտակի հետ համատեղ, որոնք 2014թ. ստորագրել են Եվրոմիության կողմից ստեղծած Քաղաքապետերի դաշնագիրը, որի համաձայն պարտավորվում են իրենց համայնքներում իրականացնել Կայուն էներգիայի Գործողության պլանները և նվազեցնել CO2-ի արտանետումները 20%-ով իրենց քաղաքներում մինչև 2020թ.-ը:

 

Ժամանակահատված06/07/2015 - 07/07/2018
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ <<ՀԱԲԻԹԱԹ ՖՈՐ ՀՅՈՒՄԵՆԻԹԻ ԱՐՄԵՆԻԱ>> ՀԻՄՆԱԴՐԱՄ http://habitat.am/index.php/hy/2013-06-18-10-26-00/2013-06-18-10-45-05/2015-01-20-10-01-58
Ֆինանսավորող(ներ)ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Ծրագրի ղեկավար ՍԵՐԳԵՅ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Բովանդակություն
Առնչվող փաստաթղթեր
Հաշվետվություն(ներ)

Բոլորը
Սպիտակ քաղաք
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner