Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2025 թվականի սեպտեմբերի 5-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում թիվ 2133), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք 060427CEXWNJ) և Նարինե Լյուդվիգի Մուրադյանի (ծնված՝ 18․03․1966թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գտնվող 06-028-0029-0006 կադաստրային ծածկագրով 0,051 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Գեղասար, 1-ին փողոց, 1/3 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1808):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: