Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 481-ին հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30112020-06-0039 վկայականը, «ԼԵՌ ԵՎ ՋՈՒՐ» ՍՊԸ-ի տնօրեն Լիպարիտ Աշոտի Սիմոնյանի 2023 թվականի հունիսի 9-ի դիմումը` Հայստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ «ԼԵՌ ԵՎ ՋՈՒՐ» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով տրամադրված 06-083-0538-0002 կադաստրային ծածկագրով 0,04548 հեկտար մակերեսով ջրային նպատակային նշանակության ջրային գործառնական նշանակության հողամասի՝ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի ժամկետը 3 տարով երկարաձգելուն։ |