Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 30-ի արտահերթ նիստի օրակարգը.
1)Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 139-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
2)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին
3)Սպիտակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին
4)«Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը գույքեր ամրացնելու մասին
5)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2020 թվականի փետրվարի 12-ի թիվ 8 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
6)«Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը աղբատար ավտոմեքենա ամրացնելու մասին
7)Հայաստանի Հանրապետությանը հողամաս նվիրաբերելուն համաձայնություն տալու մասին
8)«Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին