Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 ապրիլի 2025 թ.

ՍՊԱՐՏԱԿ ՇԱՎԱՐՇԻ ՄԱԹՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿԱՐԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2007 թվականի հունիսի 13-ի թիվ 22 որոշումը, Սպիտակի քաղաքապետի 2003 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 111 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 5 օրդերը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից տրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011GYNMYET) և Սպարտակ Շավարշի Մաթոսյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15012025-06-0051 վկայական` տրված 15.01.2025.թվականին)  Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս.Շահումյան փողոց, 1/3 շենք հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի 3-րդ հարկում գտնվող 112,2 քառակուսի մետր մակերեսով չորս սենյականոց բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Սպարտակ Շավարշի Մաթոսյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.

1) Սպարտակ Շավարշի Մաթոսյան-ինքը՝ ծնված 12․07․1949 թվականին,

2) Վեներա Մուշեղի Մաթոսյան -կինը՝ ծնված 02․11․1950 թվականին,

3) Նելլի Սպարտակի Մաթոսյան -աղջիկը՝ ծնված 02․05․1971 թվականին,

4) Նարինե Սպարտակի Մաթոսյան - աղջիկը՝ ծնված 10․04․1972 թվականին,

5) Մարուսյա Սպարտակի Մաթոսյան - աղջիկը՝ ծնված 02․05․1980 թվականին,

6) Շավարշ Սպարտակի Մաթոսյան - տղան՝ ծնված 21․02․1984 թվականին:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանին տրամադրել Սպիտակ համայնք, ք. Սպիտակ, Ս. Շահումյան փողոց, 1/3 շենք, 5 բնակարան հասցեն:

3. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Վարուժան Ապրեսյանին` օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմինե Արշակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner