Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 11-ի հերթական նիստի օրակարգը.
1)Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 107-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
/Զեկուցող՝ Վ․ Ապրեսյան/
2)Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության կողմից Հայաստանի համայնքներին՝ ԿՈՎԻԴ համավարակով պայմանավորված դժվարություններին դիմագրավելու նպատակով կազմակերպված դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
3) Կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի ժամկետը երկարաձգելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/
4) Կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի ժամկետը երկարաձգելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/
5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 9-ի թիվ 30-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/
6)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/
7)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/ |