Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27122024-06-0062 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06162D39PVD5) և Հովնան Գառնիկի Ժամակոչյանի (ծնված՝ 05․11․1963թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում գտնվող 06-087-0012-0012 կադաստրային ծածկագրով 0,122 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 73,8 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը և 19,74 քառակուսի մետր մակերեսով մառանին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Շիրակամուտ, 8-րդ փողոց, 46 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1820)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: