Համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 12-Ն հրամանի թիվ 2 հավելվածի 8.4-րդ կետի՝ որոշում եմ.
1. Հաստատել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի (ծածկագիր 1․1-1) հերթական ատեստավորումն անցկացնելու համար 2025 թվականի հոկտեմբերի 21-ին անցկացվող ատեստավորման՝ համակարգչի միջոցով ձևավորված ատեստավորման հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Ատեստավորման հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնելու նպատակով լիազորված անձ նշանակել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Թագուհի Շուշանյանին: