Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի տնտեսվար Արթուր Միքայելյանի 2025 թվականի սեպտեմբերի 22-ի զեկուցագիրը, Լուսաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Արամայիս Հակոբյանի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի զեկուցագրերը,Կաթնաջուր բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Պապոյանի 2025 թվականի հուլիսի 16-ի զեկուցագիրը, Սպիտակ համայնքի կարիքների համար անհրաժեշտ ապրանքներ գնելու նպատակով՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» տնտեսագիտական դասակարգման 4269 հոդվածից հատկացնել 17 500 ՀՀ դրամ:
2. Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» գործառական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» տնտեսագիտական դասակարգման 4251 հոդվածից հատկացնել 13 050 ՀՀ դրամ:
3. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը: