Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 9-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերությամբ, հիմք ընդունելով Նարինե Նորիկի Դանիելյանի խնամակալ Տիգրան Նորիկի Դանիելյանի դիմումը և Սպիտակ համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ.
1․ Համաձայնություն տալ Տիգրան Նորիկի Դանիելյանին իր խնամարկյալ Նարինե Նորիկի Դանիելյանի անունից կնքելու Նորիկ Գրիգորի Դանիելյանի մահից հետո մնացած ժառանգական զանգվածը բաժանելու վերաբերյալ ցանկացած համաձայնագիր։