Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1393772 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06095JLLF8DL) և Արտյոմ, Մերի, Օնիկ, Էմիլիա Խալաթյանների ներկայացուցիչ Հայկ Շալիկոյի Խալաթյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրում գտնվող՝ Օնիկ Հմայակի Խալաթյանին, Էմիլիա Համլետի Խալաթյանին, Արտյոմ Օնիկի Խալաթյանին և Մերի Օնիկի Խալաթյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող06-095-0026-0002 կադաստրային ծածկագրով, 0,153 հեկտար մակերեսով հողամասին, 89,5 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրել «Սպիտակ համայնք, գ․ Ջրաշեն, 7-րդ փողոց, 15 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1821):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: