Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 9-ի արտահերթ նիստի օրակարգը.
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2022 թվականի բյուջեի 3-րդ եռամսյակի կատարման ընթացքի մասին Հայաստանի Հանրապետության Լոռու Մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի հաղորդումն ընդունելու մասին /Զեկուցող՝ Վ. Ապրեսյան/
2)Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 2-ի թիվ 4-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին /Զեկուցող՝ Վ. Ապրեսյան/
3)Սպիտակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին /Զեկուցող՝ Վ․ Ապրեսյան/
4)Սպիտակ համայնքի 2022-2027 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին /Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
5)Սպիտակ համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին /Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
6)«Սպիտակ համայնքի 2023 թվականի բնական միջավայրի պահպանման և բնակչության առողջության վերականգնման ծրագիր»-ը հաստատելու մասին /Զեկուցող՝ Է. Խաչատրյան/
7)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 15-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին /Զեկուցող՝ Ա. Մաթոսյան/
8)Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 12-ի թիվ 50-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին /Զեկուցող՝ Գ. Չոբանյան/
9)«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին /Զեկուցող՝ Ա. Մաթոսյան/
10)Սպիտակ համայնքի Նոր Խաչակապ գյուղի 2-րդ փողոց, թիվ 26/1 հասցեի վարչական շենքի մանկապարտեզային մասի վերանորոգման-արդիականացման ծրագրին համաձայնություն տալու մասին /Զեկուցող՝ Ա. Մաթոսյան/
11)2023 թվականի սուբվենցիոն ծրագրերին մասնակցելուն համաձայնություն տալու մասին /Զեկուցող՝ Ա. Մաթոսյան/ |