Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18042025-06-0079 վկայականը, «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և Անգին Գագիկի Մարդոյանի (ծնված՝ 01․11․1985թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Հաստատել 06-087-0026-0004 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի հատակագիծը։
2․ Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: