Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի մայիսի 26-ի թիվ 84 որոշմանը կից ցուցակում Սերոբ Վարդանի Բադալյանի (ծնված 26․09․1973թ․) հայրանունը չի գրվել, հիմք ընդունելով Սերոբ Վարդանի Բադալյանի դիմումը՝ որոշում եմ.
1․Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի մայիսի 26-ի «Սպիտակ քաղաքի Այգեստան, Շահումյան, Տեր Սիմոնյան, Մուրացան, Շիրակի խճուղի, Երևանյան խճուղի, Գործարանային, Ս․ Ավետիսյան, Ալ․ Մանուկյան, Ս․ Ոփյան, Ե․ Չարենց և Տաշիր փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները՝ որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 84 որոշմանը կից ցուցակի 122-րդ տողում գրված «Բադալյան Սերոբ» բառերը փոխարինել «Բադալյան Սերոբ Վարդանի» բառերով: