Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի հունվարի 20-ի թիվ 7 որոշումը, ԳԵՈԳԼՈԲԱԼ ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Կադաստրի կոմիտեում հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք 06011SDSGXQD)և Լիպարիտ Ռոբերտի Մաթոսյանի (ծնված՝ 25․11․1963 թ․) ներկայացուցիչ Սուսան Ռոբերտի Մաթոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հաստատել Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող
գտնվող 06-006-0519-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,07488 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և դրա վրա գտնվող բնակելի տան հատակագիծը։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տանը տրամադրել «Սպիտակ համայնք, ք․Սպիտակ, Ս. Ավետիսյանփողոց, 6-րդ նրբանցք, 10 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1801):
3. ՍույնորոշումըտրամադրելԿադաստրիկոմիտե՝սահմանվածկարգովպետականգրանցումկատարելուհամար: