Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25042024-06-0099 վկայական՝ տրված 25 ապրիլի 2024 թվականին), «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Երևանյան խճուղի 44/4» հասցեում գտնվող 06-006-0098-0016 կադաստրային ծածկագրով 1,92077 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ԱՆՎԱՆ N 8 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» պետական ոչ առևտրային կազմակերպության համար նոր դպրոցի շենք կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելուն։ |