Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12042022-06-0053 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-006-0560-0003 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2,10782 հեկտար մակերեսով 4-րդ կարգի արոտավայր հողատեսքի հողամասը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն:
2. Հողամասի մեկնարկային վարձավճար սահմանել հողամասի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 15%-ի չափով` 3 383 ՀՀ դրամ, վարձակալության տրամադրման ժամկետը՝ 25 տարի: |