Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23022024-06-0018 վկայականը՝Սպիտակհամայնքիավագանինորոշումէ. 1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ գյուղ Լուսաղբյուր 12 հողամաս» հասցեում գտնվող, 06-046-0220-0013 կադաստրային ծածկագրովարդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության 0,2813 հեկտար մակերեսովգյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը, սառնարանային տնտեսություն կառուցելու նպատակով, աճուրդով օտարելուն։
2.Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել 1 838 014 ՀՀ դրամ (1 քառակուսի մետրը 653,4 ՀՀ դրամ)։
3.Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցից համայնքի բյուջե գանձել հողամասի պետական գրանցման ծախսերը։ |