Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 3
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

03 ապրիլի 2024 թվականի N 3

Սպիտակ համայնքի ավագանու Սպիտակ քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող եղևնին տեղափոխելուն համաձայնություն տալու մասին որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում

Մասնակցում էին

Արտակ Մաթոսյանը- համայնքի ղեկավարի առաջին տեղակալ,

Ազգանուշ Ֆրանգյանը- աշխատակազմի քարտուղար,

Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմը,

համայնքապետարանի ենթակա ՀՈԱԿ-ների ղեկավարները,

Սպիտակի բնակավայրերի վարչական ղեկավարներ,

Ավագանու անդամներ։

 

Օրակարգում

Սպիտակի կենտրոնական հրապարակի գլխավոր եղևնու տեղափոխման վերաբերյալ։

Խորհրդակցության ընթացքը

Լսեցին- Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը ներկայացրեց Սպիտակ համայնքի ավագանու Սպիտակ քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող եղևնին տեղափոխելուն համաձայնություն տալու մասին որոշման նախագծի վերաբերյալ հարցը։

   Սպիտակ համայնքի կենտրոնական հրապարակում գտնվող արծաթափայլ եղևնին տնկվել է 2009 թվականին։ Այն ի սկզբանե ունեցել է թեքվածություն, ինչը տարիների ընթացքում դարձել է առավել ակներև։ Թեքությունը և անհամաչափ տեսքը հնարավորություն չեն տալիս Ամանորին ծառը զարդարել ըստ պատշաճի։ Բացի վերը բերված հանգամանքից, 2023 թվականի դեկտեմբերին գրանցված ուժեղ քամիների հետևանքով եղևնու գագաթը կոտրվել է՝ այն դարձնելով առավել ոչ ակնահաճո և վտանգավոր։ Ծառից պարբերաբար ճյուղեր են պոկվել նաև 2024 թվականի փետրվարին գրանցված ուժգին քամիների հետևանքով։ Ծառը չվնասելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հիշյալ եղևնին արմատային համակարգով հանդերձ ամբողջությամբ տեղափոխել այլ վայր։ Եղևնու տեղափոխումը նպատակահարմար է նախ այն պատճառով, որ քաղաքի կենտրոնական մասում՝ հրապարակում, անհրապույր տեսքով կանգնած ծառի ընկնելու վտանգ կա, ինչը անցանկալի հետևանքներ կարող է առաջացնել, բացի այդ, ծառը այլ վայր տեղափոխելով, հնարավոր է պահպանել այն։

    Համայնքապետարանը խնդրի առնչությամբ դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը, որը չի առարկել և ներկայացրել է եղևնին անվնաս տեղափոխելու առանձնահատկությունների վերաբերյալ ցուցումներ։

    Հանրային քննարկման ընթացքում հնչեցին հարցեր։ Ջրաշեն բնակավայրի վարչական ղեկավարն առաջարկեց եղևնին տեղափոխել Ջրաշեն բանակավայր։ Առաջարկն ընդունվեց։ Արդյունքները կամփոփվեն և հարցը կներկայացվի ավագանու քննարկմանը։



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner