Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2025 թվականի մարտի 6-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում N 567), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011BNWLFQC) և Արմեն Կիրովի Խաչիկյանի (27․03․1963թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0247-0044 կադաստրային ծածկագրով 0,103 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Այգեստան թաղամաս, 54/3 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1802)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: