Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ, 60-րդ և 62-րդ կետերով, հաշվի առնելով, որ Քարաձոր բնակավայրում գտնվող 06-109-0015-0003 կադաստրային ծածկագրով հողամասին և դրա վրա գտնվող 0,169 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրված «Լոռու մարզ, Քարաձորի համայնք, թիվ 49 բնակելի տուն» հասցեն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներին, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1665120 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի առկա հասցեի փոփոխության հայտի հաստատումը (քաղվածք՝ 06212UNYQJVP) և Պավլիկ Յուրիկի Մարտիրոսյանի (ծնված՝ 27․05․1972 թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Քարաձոր բնակավայրում գտնվող 06-109-0015-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,169 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և դրա վրա գտնվող 89,20 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան առկա «Լոռու մարզ, Քարաձորի համայնք, թիվ 49 բնակելի տուն» հասցեն փոփոխել «Սպիտակ համայնք, գյուղ Քարաձոր, 5-րդ փողոց, 25 բնակելի տուն» հասցեով (փոստային դասիչը՝ 1825):
2․ Սույն որոշման 1-ին կետով նշված հասցեի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման: