Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08052019-06-0019 վկայականը, «Գասպար Վեքիլյան» Ա/Ձ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և Մկրտիչ Ռուբիկի Թովմասյանի (ծնված՝ 12․11․1974թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Հաստատել Մկրտիչ Ռուբիկի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող 06-006-0027-0016 կադաստրային ծածկագրով հողամասի, դրա վրա գտնվող 167,8 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան, 5,62 քառակուսի մետր մակերեսով մառանի հատակագիծը։
2․ Սույն որոշումը տրամադրել կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար։
3․ Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա։