Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետով, 22․1-ին կետով, հաշվի առնելով, որ Սաշա Վահանի Սիմոնյանին, Սիմոն Սաշայի Սիմոնյանին, Ազգուշ Աշոտի Սիմոնյանին, Աիդա Արտակի Խաչատրյանին, Ազգուշ Սիմոնի Սիմոնյանին, Ռեբեկա Սիմոնի Սիմոնյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրում գտնվող, 06-052-0012-0008 կադաստրային ծածկագրով 0,2870 հեկտար մակերեսով հողամասի վրա 1970 թվականին ինքնակամ կառուցված հավանոցի, ավտոտնակի, տնտեսական սենյակի և անասնաշենքի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05022024-06-0068 վկայականը, Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 2025EDX2KQ, ԻՆԵՔՍ» ՍՊԸ -ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Վանաձորի նախագծող ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը և Սիմոն Սաշայի Սիմոնյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սաշա Վահանի Սիմոնյանին (ծնված՝ 27․11․1941թ․), Սիմոն Սաշայի Սիմոնյանին (ծնված՝ 13․01․1984թ․), Ազգուշ Աշոտի Սիմոնյանին (ծնված՝ 00․00․1947թ․), Աիդա Արտակի Խաչատրյանին (ծնված՝ 21․04․1987թ․), Ազգուշ Սիմոնի Սիմոնյանին (ծնված՝ 24․05․2010թ․), Ռեբեկա Սիմոնի Սիմոնյանին (ծնված՝ 19․11․2007թ․) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ, գյուղ Կաթնաջուր, 4-րդ փողոց 14 բնակելի տուն» հասցեում գտնվող, 06-052-0012-0008 կադաստրային ծածկագրով 0,2870 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 42,40 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքը, 57,00 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը, 57,40 քառակուսի մետր մակերեսով տնտեսական սենյակը և 35,70 քառակուսի մետր մակերեսով հավանոցը ճանաչել օրինական։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Սաշա Վահանի Սիմոնյանի, Սիմոն Սաշայի Սիմոնյանի, Ազգուշ Աշոտի Սիմոնյանի, Աիդա Արտակի Խաչատրյանի, Ազգուշ Սիմոնի Սիմոնյանի, Ռեբեկա Սիմոնի Սիմոնյանի սեփականության իրավունքը։
3․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի ճշգրտված հատակագիծը։
4․ Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5․ Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա: