Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 16-ի «2024 թվականի սուբվենցիոն ծրագրերին մասնակցելուն համաձայնություն տալու մասին» թիվ 114-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «Շենավան բնակավայրի խմելու ջրի ջրագծի փոխարինում» բառերը։
2․Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 16-ի «2024 թվականի սուբվենցիոն ծրագրերին մասնակցելուն համաձայնություն տալու մասին» թիվ 114-Ա որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետում գրված «փուլ» բառից հետո լրացնել «Մեծ Պարնի բնակավայրի մշակույթի տան արտաքին հարդարման աշխատանքներ (2-րդ փուլ բարեկարգում)» բառերը։
3․Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 16-ի «2024 թվականի սուբվենցիոն ծրագրերին մասնակցելուն համաձայնություն տալու մասին» թիվ 114-Ա որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետից հանել «Մեծ Պարնի բնակավայրի բժշկական կենտրոն տանող ճանապարհի ասֆալտապատում» բառերը։ |