Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 58-րդ կետերով, հաշվի առնելով, որ 06-006-0126-0138 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության 0,03079 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1997 թվականին ինքնակամ կառուցված խանութի և բաց պատշգամբի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, եզրակացությունը, Վանաձորի նախագծող ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը՝ 2023CN8ZLR և Կադաստրի կոմիտեում հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք 06006PJLDRQQ)՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող06-006-0126-0138 կադաստրային ծածկագրերով հողամասից առանձնացված բնակավայրերի նպատակային
նշանակության 0,03079 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 58,40 քառակուսի մետր մակերեսով խանութը, 6,6 քառակուսի մետր մակերեսով խանութը և 6 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբը ճանաչել օրինական։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Սպիտակ համայնքի սեփականության իրավունքը:
3. Հաստատել Սպիտակ համայնքի Վարչական տարածքում գտնվող կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության 0,03079 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և դրա վրա գտնվող շինության հատակագիծը։
4. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, ք․ Սպիտակ, Երևանյան խճուղի 28/7 խանութ» հասցեն։
5. Սույն որոշումը 15-օրյա ժամկետում տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու հասմար:
6. Իրավունքի պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն ներկայացնել կառույցն իրականացրած Կարեն Գառնիկի Մխիթարյանին (ծնված՝ 24․01․1979թ․) օրինականացվածկառույցըևդրապահպանմանհամարանհրաժեշտհողամասըսահմանվածկարգովևգներովսեփականությանիրավունքովկամվարձակալությամբ ձեռք բերելու համար:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Ե․Գրիգորյանիվրա: