Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված Հողերի ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 3-ի թիվ 14 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2023 թվականի փետրվարի 7-ի թիվ 01/111․6/00919-2023 գրությունը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Սպիտակ համայնքի «Սպիտակ ք․, Չարենցի փողոց թիվ 50» հասցեում գտնվող՝ Արթուր Արարատի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող 06-006-0130-0106 կադաստրային ծածկագրով 0,06894 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։
2. Սպիտակ համայնքի վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել համապատասխան փոփոխություն։ |