Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13082020-06-0051 վկայականում տեղի է ունեցել վրիպակ՝ հողամասի կադաստրային ծածկագիրը գրվել է սխալ, ինչը գրառվել է նաև Սպիտակ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 66-Ա որոշման մեջ՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Վաչագան Խառատյանին Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից, առանց մրցույթի, վարձակալության իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին» թիվ 66-Ա որոշման նախաբանում և 1-ին կետում գրված «06-006-00539-0009» թվերը փոխարինել «06-006-0536-0009» թվերով։ |