Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2147501 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06032ZHFQMUH) և Արթուր Մարտունի Մագոյանի (ծնված՝ 25․07․1968թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրում գտնվող 06-021-0047-0018 կադաստրային ծածկագրով 0,129 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 105,0 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը և 19,0 քառակուսի մետր մակերեսով մառանին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Արևաշող, 3-րդ փողոց, 43 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1807)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: