Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 սեպտեմբերի 2025 թ.

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԿԱՄՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ 06-087-0053-0007 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,142 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ, 60-րդ և 62-րդ կետերով, հաշվի առնելով, որ Շիրակամուտ բնակավայրում գտնվող 06-087-0053-0007 կադաստրային ծածկագրով 0,142 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 84,20 քառակուսի մետր մակերեսով շինությանը տրամադրված «Լոռու մարզ, Շիրակամուտ համայնք, 18 փողոց, 7 բնակելի տուն» հասցեն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներին, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2698669 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի առկա հասցեի փոփոխության հայտի հաստատումը (քաղվածք՝ 06162YA9UNVM) և Արթուր Վարուժանի Չարչյանի (ծնված՝ 30․07․1973 թ․) դիմումը՝ որոշում եմ.

1․Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում գտնվող 06-087-0053-0007 կադաստրային ծածկագրով 0,142 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 84,20 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան «Լոռու մարզ, Շիրակամուտ համայնք, 18 փողոց, 7 բնակելի տուն» հասցեն փոփոխել «Սպիտակ համայնք, գ․ Շիրակամուտ, 18-րդ փողոց 19 բնակելի տուն» հասցեով (փոստային դասիչը՝ 1820):

2․Սույն որոշման 1-ին կետով նշված հասցեի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մելինե Հարությունյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner