Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ, 60-րդ և 62-րդ կետերով, հաշվի առնելով, որ Շիրակամուտ բնակավայրում գտնվող 06-087-0053-0007 կադաստրային ծածկագրով 0,142 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 84,20 քառակուսի մետր մակերեսով շինությանը տրամադրված «Լոռու մարզ, Շիրակամուտ համայնք, 18 փողոց, 7 բնակելի տուն» հասցեն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներին, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2698669 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի առկա հասցեի փոփոխության հայտի հաստատումը (քաղվածք՝ 06162YA9UNVM) և Արթուր Վարուժանի Չարչյանի (ծնված՝ 30․07․1973 թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում գտնվող 06-087-0053-0007 կադաստրային ծածկագրով 0,142 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 84,20 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան «Լոռու մարզ, Շիրակամուտ համայնք, 18 փողոց, 7 բնակելի տուն» հասցեն փոփոխել «Սպիտակ համայնք, գ․ Շիրակամուտ, 18-րդ փողոց 19 բնակելի տուն» հասցեով (փոստային դասիչը՝ 1820):
2․Սույն որոշման 1-ին կետով նշված հասցեի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման: