Այսօր: Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



25 ապրիլի 2025 թ.

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂԻՇԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ԳԱՅԱՆԵ ԼԵՌՆԻԿԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ, ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 1-ին մասով, 55-րդ հոդվածով, հիմք ընդունելով տեղական հարկի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքները, հաշվի առնելով, որ Հովհաննես Բաղիշի Հովհաննիսյանը, Գայանե Լեռնիկի Նիկողոսյանը, Արամ Հովհաննեսի Հովհաննիսյանը և Կարեն Հովհաննեսի Հովհաննիսյանը, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չեն կատարել իրենց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 06-052-0079-0003, 06-052-0084-0003, 06-052-0128-0251, 06-052-0114-0001, 06-052-0111-0021, 06-052-0107-0033 կադաստրային ծածկագրերով հողամասերի 2008-ից 2024 թվականների հողի հարկը (անշարժ գույքի հարկ) վճարելու պարտավորությունը՝ որոշում եմ.

1. Հովհաննես Բաղիշի Հովհաննիսյանից, Գայանե Լեռնիկի Նիկողոսյանից, Արամ Հովհաննեսի Հովհաննիսյանից և Կարեն Հովհաննեսի Հովհաննիսյանից հօգուտ Սպիտակ համայնքի գանձել երեք հարյուր տասնութ հազար յոթ հարյուր քառասունյոթ ՀՀ դրամ, որից՝

1) 06-052-0079-0003 կադաստրային ծածկագրով հողամասի հողի (անշարժ գույքի) հարկ՝ ինը հազար հարյուր իննսունվեց ՀՀ դրամ, որից ապառք՝ հինգ հազար հինգ հարյուր իննսուներեք ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` երեք հազար վեց հարյուր երեք ՀՀ դրամ․

2) 06-052-0084-0003 կադաստրային ծածկագրով հողամասի հողի (անշարժ գույքի) հարկ՝ տասնհինգ հազար ութ հարյուր երեսունութ ՀՀ դրամ, որից ապառք՝ ութ հազար վեց հարյուր քսանութ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` յոթ հազար երկու հարյուր տասը ՀՀ դրամ․

3) 06-052-0128-0251 կադաստրային ծածկագրով հողամասի հողի (անշարժ գույքի) հարկ՝ քսանվեց հազար յոթանասունչորս ՀՀ դրամ, որից ապառք՝ տասնյոթ հազար հինգ հարյուր երեսունհինգ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` ութ հազար հինգ հարյուր երեսունինը ՀՀ դրամ․

4) 06-052-0114-0001 կադաստրային ծածկագրով հողամասի հողի (անշարժ գույքի) հարկ՝ հարյուր վաթսուն հազար վաթսունմեկ ՀՀ դրամ, որից ապառք՝ հարյուր չորս հազար չորս հարյուր տասը ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հիսունհինգ հազար վեց հարյուր հիսունմեկ ՀՀ դրամ․

5) 06-052-0111-0021 կադաստրային ծածկագրով հողամասի հողի (անշարժ գույքի) հարկ՝ հիսուն հազար վեց հարյուր իննսուն ՀՀ դրամ, որից ապառք՝ երեսուներեք հազար երկու հարյուր քառասուն ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` տասնյոթ հազար չորս հարյուր հիսուն ՀՀ դրամ․

6) 06-052-0107-0033 կադաստրային ծածկագրով հողամասի հողի (անշարժ գույքի) հարկ՝ հիսունվեց հազար ութ հարյուր ութսունութ ՀՀ դրամ, որից ապառք՝ երեսունութ հազար ութ հարյուր երեք ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` տասնութ հազար ութսունհինգ ՀՀ դրամ։

2. Սույն որոշման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եռօրյա ժամկետում իրազեկել Հովհաննես Բաղիշի Հովհաննիսյանին, Գայանե Լեռնիկի Նիկողոսյանին, Արամ Հովհաննեսի Հովհաննիսյանին և Կարեն Հովհաննեսի Հովհաննիսյանին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

5. Սույն որոշման պահանջը չկատարելու դեպքում, այն ենթակա է կատարման Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Յարմալոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner