Այսօր: Չորեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 176
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 հոկտեմբերի 2025 թ.

ՍԱՄՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿԱՐԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 98-Ա որոշումը, Սպիտակի քաղաքապետի 2002 թվականի օգոստոսի 30-ի թիվ 119 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 12 օրդերը և Սամվել Հովհաննեսի Դանիելյանի, Ալինա Ամիրբեկի Դարչինյանի, Լեյլա Սամվելի Դանիելյանի, Սիրամարգ Սամվելի Դանիելյանի և Վարսենիկ Սամվելի Դանիելյանի ներկայացուցիչ Ալվարդ Ամիրբեկի Դարչինյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03092025-06-0092 վկայական` տրված 03.09.2025 թվականին) Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս.Ավետիսյան փողոց 11/1 շենք, 8 բնակարան» հասցեի բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Սամվել Հովհաննեսի Դանիելյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.

1) Սամվել Հովհաննեսի Դանիելյան - ինքը՝ ծնված 25.01.1955 թվականին,

2) Ալինա Ամիրբեկի Դարչինյան – կինը ծնված 25.03.1957 թվականին,

3) Լեյլա Սամվելի Դանիելյան – աղջիկը՝ ծնված 07.05.1979 թվականին,

4) Սիրամարգ Սամվելի Դանիելյան – աղջիկը՝ ծնված 09.12.1989թվականին,

5) Վարսենիկ Սամվելի Դանիելյան – աղջիկը՝ ծնված 14.04.1978 թվականին:

2. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

3. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Լուսինե Օհանյանին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմինե Արշակյան   Նորայր Յարմալոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner