Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի տնտեսվար Արթուր Միքայելյանի 2025թ հոկտեմբերի 10-ի զեկուցագիրը, ձեռքի հորատող սարքի վերանորոգման նպատակով՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի «Շրջակա միջավայրի պահպանություն» գործառական դասակարգման «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» տնտեսագիտական դասակարգման 4252 հոդվածից հատկացնել 24 000 ՀՀ դրամ:
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը: