Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2004 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 276 որոշմանը կից ցուցակում Հելմիրա Անուշավանի Բոյախչյանի (ծնված 25․12․1962թ․) անունը սխալմամբ գրվել է «Էլմիրա», իսկ հայրանունը չի գրվել, ինչպես նաև 06-006-0515-0004 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի փոխարեն սխալմամբ գրվել է 06-006-0515-0005 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի վերաբերյալ տվյալները, ինչը ստացել է իրավունքի պետական գրանցում, հիմք ընդունելով Հելմիրա Անուշավանի Բոյախչյանի անձնագրային տվյալները, ԿԱՐՏՈԳՐԱՖ ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, ՌԻԳ ԱՁ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեում հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք 060112UPKJR6), Սպիտակ համայնքի Կենտրոնական թաղամասեր թաղամասի լիազոր ներկայացուցիչ Ե. Բաղդասարյանի կողմից տրված 2025 թվականի մարտի 28-ի թիվ 91 տեղեկանքը և Հելմիրա Անուշավանի Բոյախչյանի (ծնված 25․12․1962թ) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակի քաղաքապետի 2004 թվականի նոյեմբերի 26-ի «Սպիտակ քաղաքի Ոփյան և Չարենցի փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները՝ որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 276 որոշմանը կից ցուցակի 36-րդ տողում գրված «Բոյախչյան Էլմիրա» բառերը փոխարինել «Բոյախչյան Հելմիրա Անուշավանի» բառերով, «515-5» թվերը փոխարինել «06-006-0515-0004» թվերով, «0.129» թիվը փոխարինել «0,10356» թվով:
2. Սպիտակի քաղաքապետի 2004 թվականի նոյեմբերի 26-ի «Սպիտակ քաղաքի Ոփյան և Չարենցի փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները՝ որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 276 որոշմանը կից ցուցակի 36-րդ տողի «ԲՆԱԿՏԱՐԱԾՔԻ ՄԱԿԵՐԵՍԸ» սյունակում լրացնել «153,20» թիվը:
3. Հաստատել Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0515-0004 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի հատակագիծը:
4. Հելմիրա Անուշավանի Բոյախչյանի կողմից տիրապետվող 0,10356 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող շինություններին տրամադրել « Սպիտակ, Սպիտակ համայնք, Ս. Ոփյան փողոց, 2-րդ նրբանցք, 16 բնակելի տուն» հասցեն։
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա: