Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 227 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2021թվականի նոյեմբերի 11-ի թիվ 01/111․4/08978-2021 գրությունը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 06-042-0103-0007 կադաստրային ծածկագրով 0,944115 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։
2. Սպիտակ համայնքի վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել համապատասխան փոփոխություն։ |