Այսօր: Կիրակի, 14 Սեպտեմբերի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 9
 
Համար 9Ամսաթիվ 18/08/2025 12:00
Վարող ԱԶԳԱՆՈՒՇ ՖՐԱՆԳՅԱՆՎայրԱյլ վայրում
Մասնակիցներ ՎԱՆՈՒՀԻ ՄԻՐԶՈՅԱՆ, ԼԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՏեսակԱՐՏԱՀԵՐԹՆկարագրություն *ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՀԵՐԹԱԳՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ
Բովանդակություն *

 Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը ողջույնի խոսքով հանդես եկավ, ապա շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար։ Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը մանրամասն ներկայացրեց մանկապարտեզի աշխատանքներին վերաբերող ընթացիկ հարցերը։ Նա հիշեցրեց, որ դեռևս մանկապարտեզի բացման նախօրեի հանդիպումների ժամանակ ներկայացվել է, որ մանկապարտեզ կարող են հաճախել Սպիտակ քաղաքի Քըրք- Քըրքոյան, Թումանյան, Պանրագործների, Գերմանական, Բանավան, Սովխոզային փողոցների և Լեռնանցք բնակավայրի երեխաները, բացառությամբ մսուր խմբի, ուր կարող են հաճախել նաև Սպիտակ քաղաքի տարբեր հասցեներում հաշվառված երեխաները։ Այս հանգամանքը հաշվի է առնվել դեռևս մանկապարտեզի կառուցման վայրը ընտրելիս։ Այն երեխաները, ովքեր ընդունվում են մանկապարտեզի մսուր խումբ, այլևս հետագայում չեն կարողանում շարունակել հաճախել (ինկատի ունենք մանկապարտեզի հարակից տարածքում չբնակվող երեխաներին ) տեղափոխվում են իրենց բնակավայրի հասցեին համապատասխան մանկապարտեզ՝ առանց հերթի, առաջնահերթ։

Աշխատակազմի քարտուղար Ա․ Ֆրանգյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։

Ծնողները ողջունեցին ներկայացված պարզաբանումը, միաժամանակ նրանք կարևորեցին նման հանդիպումների կազմակերպումը, քանի որ դա հնարավորություն է տալիս համատեղ լուծումներ գտնել և մանկապարտեզի գործունեությունը դարձնել ավելի արդյունավետ ու թափանցիկ։

Խորհրդակցության ընթացքում հնչեցին նաև այլ հարցեր, որոնց տրվեցին հստակ պատասխաններ։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner