Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 30-ի արտահերթ նիստի օրակարգը.
1)Սպիտակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին
/Զեկուցող՝ Վ․ Ապրեսյան/
2)«Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը գույքեր ամրացնելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
3)Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու մասին
/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/
4)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով Սամվել Առաքելի Հարությունյանին տրամադրելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/
5) Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-095-0268-0022 կադաստրային ծածկագրով հողամասն աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/
6)Աննա Հովակիմյանին վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/
7)Հովհաննես Համլետի Շիրոյանին ուղղակի վաճառքով հողամաս օտարելուն համաձայնություն տալու և ուղղակի վաճառքի գին սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/ |