Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 12-ի հերթական նիստի օրակարգը.
1) Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին
2)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2024 թվականի սանիտարական մաքրման սխեման ու աղբահանության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 111-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 114-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
4)Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների երեխաներին՝ Սպիտակ համայնքի ենթակայության արտադպրոցական ուսումնական հաստատությունների վարձավճարի արտոնություն տալու մասին
5) «ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության իրավաբանական հասցեն փոփոխելու և կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին
6)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի թիվ 8-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
7) «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾ ՊԱՐՆՈՒ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելուն համաձայնություն տալու մասին
8)«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՂԿԱԲԵՐԻ «ԾԻԱԾԱՆ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելուն համաձայնություն տալու մասին
9)«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԹՆԱՋՈՒՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելուն համաձայնություն տալու մասին
10)«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԵՆԱՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելուն համաձայնություն տալու մասին
11) Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 107-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
12) Սպիտակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին