Այսօր: Չորեքշաբթի, 16 Ապրիլի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 ապրիլի 2025 թ.

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԹԱԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման թիվ 1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեի հայտի հաստատումը (քաղվածք՝ 06122ZZ6YZR8) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի թիվ 842-Ն որոշումը՝ որոշում եմ.

   1. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, Հարթագյուղ բնակավայրում գտնվող, 06-061-0008-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,10697 հեկտար մակերեսով այլ հողեր գործառնական նշանակության և 06-061-0008-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,09683 հեկտար մակերեսով այլ հողեր գործառնական նշանակության հողամասերի գործառնական նշանակությունները փոփոխել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
   2. Միավորել 06-061-0008-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,10697 հետկար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության և 06-061-0008-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,09683 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերը՝ համաձայն հատակագծի։
   3. Սույն որոշման 2-րդ կետով միավորված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Հարթագյուղ, 5-րդ փողոց, 35 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1816)։
   4. Սույն որոշումով կատարված փոփոխությունները և տրամադրված հասցեն ենթակա են պետական գրանցման:
   5. Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Ե․ Գրիգորյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուրեն Դանիելյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner