Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով «ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԻ» անհատ ձեռնարկատիրոջ դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող, ք․ Սպիտակ, Շահումյան փողոց 7 հասցեում գտնվող 06-006-0503-0084-001 կադաստրային ծածկագրով վարչական շենքի 1-ին հարկում մեկ քառակուսի մետր մակերեսով տարածք տերմինալ տեղադրելու նպատակով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ վարձակալության իրավունքով «ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԻ» անհատ ձեռնարկատիրոջը տրամադրելուն՝ համաձայն հատակագծի։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի վարձավճարի չափը սահմանել 10 000 Հայաստանի Հանրապետության դրամ։ |