Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ, 60-րդ և 62-րդ կետերով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գտնվող 06-006-0406-0023 կադաստրային ծածկագրով 0,11 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող բնակելի տանը տրամադրված «Լոռու մարզ, ք․ Սպիտակ, Տեր-Սիմոնյան փողոց թիվ 39 բնակելի տուն» հասցեն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներին, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1391898 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի առկա հասցեի փոփոխության հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011BYSXEGS) և Անահիտ Սարգսի Մաշակարյանի (ծնված՝ 18․08․1959 թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. 06-006-0406-0023 կադաստրային ծածկագրով, 0,11 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 84,80 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան առկա «Լոռու մարզ, ք․ Սպիտակ, Տեր-Սիմոնյան փողոց թիվ 39 բնակելի տուն» հասցեն փոփոխել «Սպիտակ համայնք, ք․ Սպիտակ Դ․ Տեր-Սիմոնյան փողոց, 37/1 բնակելի տուն» հասցեով (փոստային դասիչը՝ 1802):
2. Սույն որոշման 1-ին կետով նշված հասցեի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման: